▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան

Սիրելի հայրենակիցներ, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքներին՝ համախմբման երազանքին: Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր երազանքը իրականացնողը ու այս աշխարհի ամբողջ փառքը մեր Աստծունն է: Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած ու հավատը կորցրած ժողովուրդ, ես գիտեմ, թե ինչն է քեզ հետ պահում հավատալու մեր ապագա հաջողություններին, քեզ խոսք են տվել բազմաթիվ անգամներ, որ ունենալու ենք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումը՝ երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը»,-նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին