▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնիսկ Թաթուլ ու Կարո Այրումյան լսող հասարակության հետ կարելի է ստեղծել բարձր որակի պետություն, եթե էլիտաներն ազգային են»․ Գևորգ Բարսեղյան

Գործարար Գևորգ Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ ԱՄՆ-ի ժողովրդի լայն մասսաները բարձրաճաշակ երաժշտություն ե՞ն լսում։ Իսկ Իսպանիայի՞, իսկ Ռուսաստանի՞, իսկ Թուրքիայի՞, իսկ Ադրբեջանի՞։
Դադարեք հասարակության լայն շրջանակներին մեղադրել պետության ձախողման մեջ։ Նրանք ամբողջ աշխարհում իրարից քիչ են տարբերվում ու մեծ հարցերում մոտ չեն թողնվում որոշումների կայացմանը։
Իրենք իրենց «ժողովրդավար» հռչակած երկրները որպես массовка են օգտագործում լայն զանգվածներին, իսկ ավելի ազնիվ իշխանությունները ուղիղ տեքստով հաստատում սա։
Նույնիսկ Թաթուլ ու Կարո Այրումյան լսող հասարակության հետ կարելի է ստեղծել բարձր որակի պետություն, եթե էլիտաները ազգային են, ինտելեկտուալ են ու սպառողական աշխարհայացքի տեր չեն»։

***

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, մի հատ հլա կողմնորոշվեք էլի. կոնկրետ Թաթուլի անձը չեք սիրո՞ւմ, թե՞ Թաթուլի երգերը: Ոնց հասկացա համերգին երգել են նաև տարբեր երգիչներ: Ու ասեմ, եթե Թաթուլին մեղադրում եք կլկլոցների ու մուղամի համար, բայց դահլիճները լցնող գրեթե բոլոր ռաբիս երգիչները կլկլոցով են, արաբաթրքական ռեմիքս արած մուղամներով կամ հայերեն թարգմանած երգերով:
Արժի արդյոք իրար ըսենց ցեխոտեք, համերգ գնացող, չգնացողների բաժանվեք:
Այս Սուրբ օրով իրար բարին կամեցեք ու աղոթեք մեկդ մեկիդ համար»։

***

«Ապագան սրանց հետ մութ է ու անորոշ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը՝ անդրադառնալով Թաթուլ Ավոյանի համերգից հետո համացանցում տարածված տեսանյութին։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է հասկանալ՝ Թաթուլ լսող էլեկտորատն ո՞ւմ է ընտրելու
Ակնհայտ է, որ Թաթուլ լսող ու երկրպագող մեր քաղաքացիները ևս ընտրելու են իրենց սրտի կուսակցությանը:
Նրանք օրինակ ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունեն, ի՞նչ և ո՞ւմ են հավանելու: Եվ արդյոք Թաթուլի կլկլոցը լսողը կարող է լուրջ քաղաքական վերլուծություն ևս լսել, թե՞ նրանք ավելի մատչելի քարոզի կարիք ունեն:
Շատերը քննարկում են Ռուսաստան, թե Արևմուտք, բայց երեկվա Թաթուլի համերգից հետո կարելի է ասել, որ քաղաքակրթորեն մենք պատրաստ չենք ոչ Արևմուտք, ոչ էլ Ռուսաստան գնալուն: Մեր նախասիրություններն այլ են:
Տխուր վիճակ ա...»։

***

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Թաթուլի համերգն է տեղի ունեցել։
Եվ արդյոք ես ճի՞շտ եմ հասկացել, որ բազմահազարանոց հանդիսատես է այնտեղ հավաքվել։
Մեկդ արձագանքեք հասկանամ, համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ պատկերված է բազմահազարանոց հանդիսատես, դա իրականությո՞ւն է։
Պատերազմի մեջ գտնվող Երկրի, Պետության քաղաքացիներ, պատերազմ պարտված, տանուլ տված երկրի քաղաքացիներ, մի ազգի ներկայացուցիչներ, որտեղ ողբը, տառապանքը ամեն քայլափոխի հանդիպում է, 44-օրյա լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմի, դրանից հետո բազմաթիվ սահմանային ռազմական գործողությունների, բախումների արդյունքում զոհվածների հարազատների տեսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատների տեսքով, անհայտ կորած կամավորականների հարազատների տեսքով, գերեվարված զինծառայողների հարազատների տեսքով, գերեվարված կամավորականների հարազատների տեսքով, բազմահազար հաշմանդամների տեսքով, որոնք անդամալույծ և հաշմանդամ են դարձել պատերազմի, ռազմական գործողությունների Ժամանակ:
Մի Պետության, մի Երկրի քաղաքացիներ, Հասարակության անդամներ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունում ունի զգալի քանակով ռազմագերիներ, դրան գումարած նվաստացուցիչ, ստորացուցիչ դատավարությունը
Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որոնք անցել են նվաստացուցիչ կապիտուլացիայի միջով, մի Ազգի ներկայացուցիչներ, որին այս պահին հակառակորդ պետության կողմից թելադրվում են, պարտադրվում են նոր նվաստացուցիչ, ստորացուցիչ նախապայմաններ, պայնաններ, ընդհուպ սահմանադրության մեջ փոփոխությունների տեսքով, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որի տարածքային ամբողջականությունը խախտված է, որը կորցրել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում, Միջազգայնորեն ճանաչված, Ինքնիշխան տարածք, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ամբողջությամբ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, դրանով զրոյացրել, հավասարացրել զրոյի 30 տարվա Հայ Ժողովրդի տառապանքը, մարդկային կորուստները, նյութատեխնիկական կորուստները, ֆինանսական ներդրումները, 30 տարվա տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական շրջափակումը, 30 տարի Հայ ժողովուրդը ունեցել է զոհեր, վիրավորներ, որոնցից շատերը ողջ կյանքում դարձել են հաշմանդամ, անդամալույծ, ունեցել է անհայտ կորած զավակներ, գերեվարված զավակներ, այդ ամենը հանուն Լեռնային Ղարաբաղի, որը ընդմիշտ կորցրել է, ամբողջությամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ունի 150000 տեղահանված, արտագաղթաց զավակներ Լեռնային Ղարաբաղից, որոնց մեծ մասը այս պահին չունի մշտական բնակության վայր, ապրուստի նվազագույն միջոցներ, մի Ազգի ներկայացուցիչներ, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որը այս պահին գոյամարտ է վարում հանուն Իր Տարածքային ամբողջականության, Պետականության, Անկախության, Ինքնիշխանության համար:
Ինչպես կարող են նման Պետության, Երկրի քաղաքացիները հանուն ռաբիզ երաժշտություն ունկնդրելու, այն էլ կենդանի ռաբիզ երաժշտություն, այպես, այս ահռելի մարդահոսքով լցվեն Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այն էլ Ծիծեռնակաբերդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այն էլ Ապրիլի 24-ից առաջ, Ապրլի 24-ի նախաշեմին:
Ապրիլի 24, որը համարվում է, խորհրդանշում է Հայոց պատմության ամենաողբալի օրերը, Հայոց պատմություն ամենաողբալի էջերը:
Կեցցեք հարգելի հայրենակիցներ!!!!!!
Ես կարծում էի, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել, պարզվեց, որ դա այդպես չէ!»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին