«Նուբարաշեն» ՔՀԿ-ում երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է եղել: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կալանավորների նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել՝ աղմուկ- աղաղակ բարձրացնելով.
«Տեղեկություն ստացա, որ 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխտակիցները եւ տեղեկությունը փոխանցողի խոսքով քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել»,-գրել է իրապաշտպանը:
Վերջինս նաև ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ է մեկնել կալանավայր: Իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում նշել է նաև, որ այս վայրագությունը ցնցել է անգամ կալանավայրում երկար տարիներ աշխատող հսկիչներին: