▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքից․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է ներկայացնում  ԱՄՆ-ում ՀՀ-ի նորանշանակ  դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության դեպքից։

Նա, մասնավորապես, գրել է․ «Միշտ հարցական դեմքով պարեկային պետը` Արթուր Խուդինյանը, տեսնես ինչու՞ է փորձ արել միջամտել եւ ընդհանրապես ինքը կո՞ղմ է որ նարկոտիկ շրջանառվի, այն էլ իշխանության միջի անձի ընտանիքի անդամի միջոցով․․․ Մեր լսած տարատեսակ ինֆոներն հուշում են, որ ԱՄՆ- ում ՀՀ դեսպան դարձած ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբորը` Մկրտիչին գիշերը ենթադրյալ նարկոտիկով ու Մազերատիում զենքով ձերբակալված պարեկ Ալիկ Պետրոսյանին զանգեր է արել Իր վերադաս Խուդինյանը եւ Ալիկը ձերբակալման է տարել Մկրտիչին, թևեւ նա համառորեն դիմադրել է վերևներ զանգելով ... հավանաբար ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ով իր դեսպան եղբոր քավորն է․․․

Մկրտիչը երկար է դիմադրել , որ չձերբակալվի .. բայց պարեկն է իր համառությամբ իրավիճակը կառավարել է

Ի դեպ , այս պարեկին խրախուսանքի պիտի արժանացնում ու մենք հետեւողական ենք լինելու»։

***

«Երբ Պապիկյան Սուրենի հետ քավոր-սանիկ , բարեկամ լինելը կարող է ճակատագրական էֆեկտ տալ, բա...»,-գրել է Սյուզի Բադոյանն, ապա ավելացրել․ «ԱՄՆ դեսպան դարձած Նախկին նախարարի եղբայրը ցուցմունք չի տալիս.. վերեւներից ազդակի է երեւի սպասում․․․Փաստաբան չունի դեռ..Ես հուսով եմ մեզ հայտնի, ընդդիմադիր հայացքներով յարի փաստաբանները զերծ կմնան փողի գայթակղությունից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին