▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր իրեղեն ապացույցներ են ի հայտ եկել Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով. ՔԿ

Նոր իրեղեն ապացույցներ են ի հայտ եկել Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով. ՔԿ

Դեպքին գործով ձերբակալված անձի  առնչությունը հաստատող բացահայտ հետքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:

Սեպտեմբերի 23–ի լույս 24–ի գիշերը հայտնաբերվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի մարմինները։

Դիտեք նաև՝

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, ում կասկածում են Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ։ Հենց լուրը հայտնվեց՝ իշխանական պրոպագանդան սկսեց ոռնալ, թե բա ասում էիք՝ քաղաքական է, տեսաք, որ վենդետա է։
Հիշեցնեմ, որ այս տարվա փետրվարին սպանվել էր Նարեկ Օհանյանի եղբայրը։ Սպանությունը կապ ուներ Փարաքարում տեղի ունենալիք ընտրական գործընթացների հետ։ Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ անգամ վենդետան կարող է լինել քաղաքական։ Բացատրեմ՝ ինչպես։
Իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Նարեկ Օհանյանը փետրվարին իր եղբոր սպանության պատասխանատու համարի Վոլոդյա Գրիգորյանին (այդ միտքը տարբեր կերպ կարելի է հասցնել վշտի մեջ հայտնված տղային), և միևնույն ժամանակ ոչինչ չեն անում, որ նա բшվարարված լինի արդարադատությունից։
Իրավшպահները Նարեկ Օհանյանին չեն հսկում անգшմ այն դեպքում, երբ իր ֆեյսբուքյան էջից հասկանալի է, որ եղբոր սպանությունը շատ ծանր է տանում։ Իրավապահները ոչինչ չեն անում անգամ այն դեպքում, երբ Նարեկ Օհանյանը Փաշինյանի ընտшնեկան թերթին հարցազրույց է տալիս ու դժգոհում արդարադատության բացակայությունից։ Իշխանությունները Բագրատ Սրբազանին գաղտնալսում են, բայց չեն գաղտնալսում եղբոր սպանությունից հետո վրեժով լցված Նարեկին, որպեսզի հասկանան մարդը ինչ է պլանավորում։
Այս յոթ ամիսներին Նարեկ Օհանյանը վստահաբար իր անելիքների մասին քննարկումներ ունեցել է (այս մասին վկայում է նաև գործով այլ անձանց ներգրավված լինելու փաստը), որևէ տեղից զենք է ձեռք բերել, հետևել է Վոլոդյա Գրիգորյшնին։ Այս ամբողջ ընթացքում իշխանությունները ցանկության դեպքում կարող էին կանխարգելել այս սպանությունը։ Եթե չեն արել, ուրեմն կամ իրենց տեղում չեն (այս դեպքում ՆԳ նախարարն արդեն պետք է թողшծ լիներ իր աթոռը), կամ իրերի հենց այս ընթացքն էր պետք, որպեսզի ուրիշի ձեռքով՝ եղբոր վրեժով լցվшծ Նարեկ Օհանյանի միջոցով ազшտվեն Փարաքարում իրենց պարտության մատնած Վոլոդյա Գրիգորյանից։ Որ տարբերակն էլ իրականություն լինի պատասխանատուն իշխանությունն է։
Հիմա դուք ասեք՝ սա քաղաքակա՞ն էր, թե՞ ոչ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին