▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր իմացա՞ր, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»․ Սուրեն Սուրենյանց

«Ըստ երևույթի՝ Փաշինյանն ամենից շատ ԲՀԿ-ից է վախենում՝ հաշվի առնելով այս վերջին օրերի նրա թիրախավորումները։ Կասկած չկա, որ 2-3 ժամը մեկ նրան զեկուցում են հասարակական կարծիքի, այս կամ այն ուժի արդյունավետության մասին և ըստ դրա ձևավորվում է նրա խոսույթը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սա 2 բանի մասին է խոսում՝ մի կողմից նրա վախերն են բացահայտվում, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ռեպրեսիվ հրամաններ է տալիս։ Ըստ էության, փողոցային բառապաշարով դատախազին հրահանգ է տվել, էլ չասեմ, որ իրենց այդքան սիրելի եվրոպական քաղաքական համակարգերում անձնական և ընտանեկան տիրույթ մտնելն ամենադատապարտելին է։ Բան ունե՞ս՝ մրցակցիդ ծրագրի, ասելիքի կամ կերպարի հետ վիճի, կամ հարց՝ էդ նո՞ր իմացար, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»,- նշել է Սուրենյանցը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին