▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Հայաստան` առանց Սերժի». ակցիա Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը

Հոկտեմբերի 31–ի լույս առավոտյան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդները՝ թվով 37 հոգի, Զարուհի Փոստանջյանի և Ալեք Ենիգոմշյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին դեպի Խոջավանք, այցելելեցին պանթեոն` Րաֆֆու և Հ. Թումանյանի գերեզմաններին, որից
հետո շարժվեցին դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին եկեղեցի։Այնտեղ տեղեկանալով, որ այդ պահին տեղի է ունենում Սուրբ Գևորգ եկեղեցու օծման արարողությունը, խումբը որոշեց այցելել և ներկա լինել այդ արարողությանը։ Սակայն, Սուրբ Գևորգ այդպես էլ նրանք մուտք չկարողացան գործել և տեղեկացան, որ օծման արարողությանը մասնակցում է Սերժ Սարգսյանը։

Այդ ժամանակ երիտասարդները, որոնց մուտքը եկեղեցի արգելափակվեց, սկսեցին բողոքի ակցիա իրականացնել «Սերժիկ – հանցագործ», «Նոր Հայաստան` առանց Սերժի», «Հանցագործ, դու՛րս եկեղեցուց» վանկարկումներով։

Իհարկե, փորձ արվեց խոչընդոտել նրանց ակցիան, սակայն երիտասարդները իրենց համառության շնորհիվ իրականացրեցին այն, և այժմ արդեն անցել են Հայաստանի սահմանը։ Նրանք շարունակելու են իրենց ուխտագնացությունը դեպի Եռաբլուր։ Խումբը երեկոյան ժամը 18.30–ին կհասնի Եռաբլուր։

31 հոկտեմբերի 2015 թ. Երևան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին