▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նմաններին պատասխանատվության պիտի կանչել...

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ներքին գործերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ քննչական կոմիտե, բռնության կոչ, ատելության խոսքի տարածում, էլ ի՞նչ հոդվածներ կան, հանեք դարակներից, գործ հարուցեք. հատ առ հատ պիտի պատասխան տաք էս համատարած ատելության մթնոլորտի ստեղծման համար: Միքայել Սրբազանին դատողներդ ու խաչելության տանողներդ էս մարդկանց խոսքերում հանցակազմ չե՞ք տեսնում, թե որ սիվիկներն են տարածում ու ձերոնքականներն են գլուխ ջարդելու կոչեր անում, ուրեմն կարելի է:
Հրավիրում եմ նաև բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը. նման երևույթների դեմ աչք փակեք, վաղը մյուս էս խոսքը էս մարդիկ գործի են վերածելու, լավ իմացեք: Նմաններին պատասխանատվության պիտի կանչել, որ երևույթը նորմա չդառնա, չնայած համոզմունք ունեմ, որ բանը բանից վաղուց անցել է...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին