▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիստը հետաձգվել է. Վարդան Ղուկասյանի փաստաբանը բացառիկ փակագծեր է բացում

«Իրավունքը» զրուցել է փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան,ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ԱՄՆ-ում երկար սպասված դատավարությունը հետաձգվեց, տեղեկացրեց կուսակցության պաշտոնական կայքը։ Որքանո՞վ է այն հավաստի։
-Կուսակցության  հայտարարությունը միակ պաշտոնական հղումն է։ Այո, դատական նիստը հետաձգվել է։

-Որն՞ է պատճառը։

  -Դատական նիստերն անցկացվում են փակ ռեժիմով, իրավական հարթության վրա ավելացնելու չկա։ Եթե պարոն Ղուկասյանը ցանկություն կհայտնի  հայտարարություն անի առաջիկա օրերին բազմահազար իր հետևորդներին, իհարկե, չխախտելով դռընփակ դատավարությամբ նախատեսված իրավանորմը, կանի։
  -Պարոն Բաղդասարյան, դատական նիստից ժամեր առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր,որ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի քսանյոթին։
-Դա եղել է տեխնիկական վրիպակ։
-Դուք հանրությանը, պայմանավ երված դռընփակ նիստերով սահմանափակված եք դատավարության վերաբերյալ տեղեկատվություն տալուց։ Որն՞ է ձեր իրավական գնահատականը։
-Նախ արձանագրեմ,որ Վարդան Ղուկասյանը հրապարակային հայտարարել է, որ հանրությունն ի գիտություն ընդունի բացառապես  կուսակցության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարությունները։ Այսօր բազմաթիվ կայքեր, լավ գիտակցելով, որ Վարդանի անունից հանդես գալով տասնյակ հազարավոր լայքեր են հավաքում ու ինչ ստեր ասես գրում են։
 Ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանի գործին իմ իրավական գնահատական տալուն,ապա ժամանակին հրապարակային հայտնել եմ փաստաբանիս իմ մասնագիտական իմպերատիվ կարծիքը Վարդան Ղուկասյանի և մյուսների գործերով։ Այժմ դրանց իրավական գնահատականը արդարադատություն իրականացնող մարմնի տալու ժամն է ,որը կլինի  միանգամից ու ժամանակին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին