▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է»․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլն իր իշխանությունը պահելու смертник է»․ Նաիրա Զոհրաբյան 

Նախկին պատգամավորը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողության հասնելու հնարավորություն ունի։ «Փաշինյանն արդեն բաց խաղաքարտերով է խաղում և ցույց տալիս, որ իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի է պատրաստ»։

Նա որպես օրինակներ ներկայացրեց Նեպալում տեղի ունեցած հեղափոխությունն ու Ֆրանսիայում վարչապետի հրաժարականը․ շեշտեց՝ Հայաստանը չպիտի գնա Նեպալի ճանապարհով, այլ Ֆրանսիայի, երբ վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին անվստահություն հայտնեց նրա կառավարությանը։

Դիտեք նաև՝

Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է. Սամվել Ֆարմանյանը` Փաշինյանին հեռացնելու մասին

 «ժողովրդի պահանջն ընդդիմությունից ոչ թե մենք մերոնցով հավաքվենք, միմյանց լսենք, ծափ տանք, ուրախանանք ու գնանք տուն, այլ այդ հարցը լուծել։ 2021 թ. ՀՀ ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօր այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է»,– ԱԺ–ում վարչապետի իմպիչմենտի թեմայով լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

Նշեց, որ քաղաքական ընդդիմությունը նաև այլընտրանքային ծրագրեր պետք է առաջարկի, այլ ոչ թե ասի` ժողովուրդը, որ դուրս գա… ինչի պիտի դուրս գա, եթե ինքը չի լսում հոդաբաշխ  այլընտրանք, թե դու ինչ ես առաջարկում Փաշինյանի բերած ծրագրի դեմ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին