«Փաշինյանը Եկեցեղու դեմ պայքարը նոր չի սկսել, բայց այն ժամանակ այս մակարդակի չէր․․․ Նա հիստերիկայի մեջ է․․․ Հնարավոր է, որ Փաշինյանն այն աստիճանի զիջումների է գնալու, որ Հայաստանում ստեղծում է բացարձակ իռացիոնալ վիճակ․ դա շատ վտանգավոր է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը Եկեղեցու շուրջ միտումնավոր է աղմուկ ստեղծում։ «Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր կողմնակիցներին, մնացել է միայն քֆուր սիրողների խավը»,- նշեց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլի ուզածն այն է, որ Եկեղեցին քանդի և Հայաստանը վերածի ինչ-որ աղանդավորական համայնքի։ Պետրոսյանի դիտարկմամբ՝ Եկեղեցին հնարավոր է շահի իր դեմ հարձակումներից․ «Եկեղեցին չի պարտվի, ելքը կգտնվի»։ *** |
Լրագրող Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է, և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցության համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։ |
«Նիկոլի ուզածն այն է, որ Եկեղեցին քանդի և Հայաստանը վերածի ինչ-որ աղանդավորական համայնքի»․ Մարինե Պետրոսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին