Փաշինյանի աջակից «Ջնդոյի Էդոյի» նկատմամբ քրեական գործ է հարուցվել
«Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն». ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գառնիի բնակչի նկատմամբ` Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված այս խոսքերի համար
Դատախազությունից ԱրմենիաSputnik–ին հայտնել են, որ Գառնիի բնակչի նկատմամբ վարույթը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով։ Նախնական քննություն է ընթանում։
Դիտեք նաև՝


