▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն անեկդոտ է պատմել իր մասին

Նիկոլ Փաշինյանն անեկդոտ է պատմել իր մասին՝ «Հայկական ռադիոյին հարցնում են» շարքից՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։
Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»:

Դիտեք նաև՝

Հավելենք, որ իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման առիթով, գրել է․

«նիկոլը քիչ առաջ հերթական գրառումն է կատարել ու ինքն իր դեմ նոր ցուցմունք է տվել :

Մի կողմ թողած այն ծիծաղելի փաստը, որ նիկոլի օրոք «Հայկական ռադիո»-ն ոչ թե կարևոր մի թեմայի մասին հարցնում է այլ ինքն է ներկայանում պատասխանողի դիրքում նիկոլը երկու կարևոր արձանագրում է կատարել:.

1. «Խաղաղության խաչմերուկ»-ը նույն «Մեծ Թուրան»-ն է միայն անվանափոխված:

2. Միջանցք տրվել է, որի անունն է փոխվել ու հիմա կոչվում է ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Թրամփի ուղի»:

Հ.Գ. նիկոլի գրառումը հիշեցնում է հին անեկտոդները, որոնք ներկայացվում էին նույն ոճով ու փաստորեն այս ամենը (խաղաղության օրակարգ ու խաչմերուկ) նիկոլի համար էլ հենց անեկտոդի մակարդակի մի բան են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին