Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, երեկ կայացած Իլոնայի և Արմենի հարսանիքի ժամանակ 4 հարսնաքույրերից մեկն է եղել։
ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ կայքի թղթակիցը ֆիքսել է, հարսանիքին ներկա են գտնվել նաև Փաշինյանների ավագ դուստրը՝ Մարիամը, հայտնի ինֆլյոենսեր-բլոգեր «222 lava»-ն, «Նայեք աղջիկներ ջան» արտահայտությամբ հայտնի Լենա Գաբրիելյանը, վերջինիս մայրը և այլոք։
Հարսնացուն Իլոնա Սահակյանն է, ով «ԻԼՈՆԱ անգլերենի ուսուցման կենտրոնի» հիմնադիրն է։
Հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը և Hayat Project հայտնի խումբը։