Սկանդալ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ժամանակ իրանահայերը Թեհրանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների ձեռքի ծաղիկներ են պոկել և վանկարկել` Նիկոլ դավաճան...
Տեսանյութը և գրառումը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից
***
Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված Ոգեկոչման միջոցառման ընթացքում, Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, Ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները և հայտարարելով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։ Այս մասին հայտնում է «Երկիր»-ը։ *** |
Ըստ Թեհրանից հասած տեղեկությունների` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։ Այս մասին հայտնում է «abc media»-ն։ Լրատվականի տեղեկությամբ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է` ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։ |