▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ-ից արձագանքել են Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրին

Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ԱրմենիաՍպուտնիկին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը

Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին