▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՆԳՆ ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ վարչապետի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեք ևս մեկ անգամ հստակեցնենք՝ հատկապես նրանց համար, ովքեր հայտնվել են տհաճ իրավիճակում և փորձում են «փրկել» «ուրախ ավտոբուսի» անդամների «բարի համբավը»։
ՆԳՆ գվարդիայի ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունը ապահովելու համար։
Որպես կանոն, ոստիկանության ստորաբաժանումները մեկնում են պետական պահպանության ենթակա անձի ժամանումից առաջ՝ նախապես կազմակերպելով անվտանգության միջոցառումները։ Մեկնում են շատ արագ, սուլելով և երթևեկությունը խաթարելով, ինչին ականատես եք եղել բոլորդ:
Հատուկ ուշադրություն դարձրեք պետական կառույցների՝ ՔԿ-ի և ՆԳՆ-ի հերքման ձևակերպումներին։ Շատ հարգելի խոսնակները պնդում են, թե «ապատեղեկատվություն է, որ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսը ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը»։
Սակայն սա ակնհայտ մանիպուլյացիա է։ Եթե հերքումները վերաբերում են իմ հրապարակումներին, ապա շեշտում եմ՝ իմ որևէ հրապարակման մեջ չի նշվել, որ գվարդիայի ավտոբուսը ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը, կրկնում եմ՝ գվարդիայի ծառայողները գնացել են՝ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ գրել էի, որ իշխանական ԶԼՄ-ների միջոցով շուտով տարածելու են տեղեկություն, թե «Նիսանի» վարորդն է մեղավոր: Եվ բնավ կապ չունի, որ փորձաքննության արդյունքները դեռևս չկան:
Տհաճ իրավիճակ է, հասկանում եմ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին