▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ոստիկանապետը պաշտոնից ազատման օրը փախել է ՀՀ-ից ու գտնվում է ԱՄՆ-ում

Հունիսի սկզբին բոլորի համար անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․ ազատման դիմում գրելու պահանջը անձամբ Նիկոլ Փաշինյանից է եղել:

ՄեդիաՀաբն է գրում ու մանրամասնում․ «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս հրաժարականից: Նախ, բոլորը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երբ նոր ոստիկանապետը ներկայացվում էր, Արամ Հովհաննիսյանը ներկա չէր այդ պաշտոնական արարողությանը: Մեր աղբյուրը փոխանցեց, որ խնդիրն այն է, որ Արամ Հովհաննիսյանը երկրում չի եղել, ավելին՝ Հայաստանից մեկնել է գրեթե նույն օրը, երբ դիմում է ներկայացրել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դիմում գրելու պահանջը ստանալուց րոպեներ անց Արամ Հովհաննիսյանն արդեն լքել է իր աշխատասենյակը, անգամ որևէ մեկին հրաժեշտ չի տվել և ժամեր անց արդեն մեկնել է երկրից ու այժմ էլ գտնվում է ԱՄՆ-ում:

Մեզ ասացին, որ այս հապշտապ փախուստը շատերին է զարմացրել, հատկապես իր երկարամյա գործընկերներին, բայց դա բացատրում են երկու հանգամանքով. նախ այն, որ Արամ Հովհաննիսյանը վստահ էր, որ իր հետ երբեք նման բան չի պատահի, քանի որ ինքը հրաշալի ծառայել է իշխանություններին, ինքը անձեռնմխելի է, հետևապես սա մեծ հարված է եղել իր ամբիցիաներին, և երկրորդը՝ որդու հետ կապված պատմության նշմարվող հետևանքներից վախեցած:

Հիշեցնենք, ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան:

... 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները»։ Եվ այսպես շարունակ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արամ Հովհաննիսյանի անհանգստությունը այդքան էլ դատարկ չէ, որդու չարաշահումների դրվագներով իսկապես ուսումնասիրություն է ընթանում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին