Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախը թուրքին հանձնած, 5 հազար տղայի սպանած, 10 հազարից ավելի տղայի հաշմանդամ դարձրած, 150 հազար արցախահայերի գաղթական դարձրած դավաճանաոհմակի ներկայացուցիչ այս նախկին գաիՇՆԻԿը լավ կլինի տեղը վեր ընկնի ու պապանձվի...
Քրեական էլեմենտների հետ ձեր իշխանությունն է համագործակցում... Շատ ռեխդ չբացես, թե չէ....
Երկրորդը՝ լավ կլինի պարզաբանես ադրբեջանցիների կողմից Ջերմուկի մոտ դիրքի գրավման լուրը... Ճի՞շտ է, թե՞ ոչ...
Հ.Գ. Գյումրու քաղաքապետարանի այն աշխատակիցը, ով տեխնիկական խոտան է թույլ տվել և «Դոլյա վոռովսկայա» երգը հնչել է երգող շատրվաններով, լավ կլինի ազատվի գործից...»:
***
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանուկներին «Доля воровская» հրամցնող ա՛յ խավարի մնացուկներ, հոգեվարքի մեջ ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ ի լուր աշխարհի։ Ձեզ սպասվելիք ճակատագիրն էիք ողբո՞ւմ հրապարակավ։ |