«Break Point․ GoSportFM»-ի փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։
Ժաննաի և Էլեն Ասատրյանի ընկերությունը, մի ընթացք հաշտ չլինելը վերջին շրջանում հաճախ էր քննարկման թեմա դառնում։ Հաղորդման ընթացքում Ժաննան անդրադարձավ թեմային.
«Էլենի հետ շփվում ենք։
Դա մի քանի ամիս է տևել ընդամենը , ուղղակի աբդեյթ էր՝ շատ մանկական։
Միշտ մարդկանց թվում է ՝ այն սկանդալները, որ լինում են սա էլ պիտի նրանց վերագրեն, բայց ՝ ոչ՛։ Ուղղակի թեթև կարծիքների բախում, ու կարող եմ ասել, որ այդ պաուզան մեզ ավելի մտերիմ դարձրեց։ Սկսեցինք ավելի շատ գնահատել, ճանաչել և հասկանալ միմյանց»։
Հաղորդավարուհու դիտարկմանը, թե շոուբիզնեսում շատ կա նախանձ՝ Ժաննան նշեց.
«Մարդկային հարաբերություններում նախանձը նախ շատ տգեղ երևույթ է, երկրորդը՝ անիմաստ, որովհետև կյանքում յուրաքանչյուրը իր տեղում է։
Շատ է, բայց փառք Աստծո ես չեմ հանդիպել։
Իմ ընկերուհիները և ես միշտ միմյանց կամեցել էնք լավագույնը, միշտ իրար աջակցել էնք ևուրախացել իրար նվաճումներով»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝