▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱՍԱ-ն հրապարակել է Պլուտոնի սառցապատ լեռների լուսանկարները

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է ուշագրավ լուսանկարների շարք, որոնք բացահայտում են Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակի` Պլուտոնի մակերևույթի սառցապատ լեռները։

Ինչպես նշում է The Telegraph-ը, հետաքրքրաշարժ կադրերը հուլիսի 14-ին ֆիքսել է ՆԱՍԱ-ի New Horizons արբանյակը` բավական մոտ հեռավորությունից։

Աղբյուրը մանրամասնում է, որ ստորև հրապարակված լուսանկարներն արվել են մթնշաղի ժամանակ, երբ արևի վերջին շողերն անհետացել են մոտ 3.3 կմ բարձրությամբ Նորգեյան լեռներից։ ՆԱՍԱ-ի բնորոշմամբ՝ այս պատկերները բացահայտում են Պլուտոնի մակերևույթի բազմազանությունը. փաստացի այնտեղ կան լեռներ, սառցե գոյացություններ, ավազաթմբեր, հովիտներ։

Նշվում է նաև, որ New Horizons արբանյակն այնքան տվյալներ է հավաքել Պլուտոնի մասին, որ դրանք ամբողջությամբ Երկիր ուղարկելու համար կպահանջվի 16 ամիս։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին