▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նառան և Հասմիկը խոստովանել  են, որ մերսման գnւմարի դիմաց կատարել են նաև uեռական բնnւյթի ծառայnւթյուններ

Ապրիլի 25-ին ոստիկանությունը  հերթական օպերատիվ միջոցառումն է իրականացրել Շենգավիթի վարչական տարածքում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 51 հասցեում գործող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները 10 հազարից մինչև 40 հազար դրամի դիմաց մատուցում են սեռական բնույթի ծառայություններ: 
 
Ոստիկանները, ժամանելով նշված վայր, պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային: 

Արդեն ոստիկանությունում Նառան և Հասմիկը խոստովանել  են, որ իրենք բացի մերսումից մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց իրենք լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ: 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին