Մթոմ՝ ինքն էլ է եկեղեցու հետևորդ․ դասական աղանդավորական գործելաոճ է․․․Էդգար Էլբակյան
***
Այս գիշեր Վեհափառ Հայրապետը վերադառնալու է Երևան
Գիշեր ժամը 00:00-ին
«Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի մոտ՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և զորակցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան
***
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտ զավակներ, օրվա իշխանությունները շարունակում են հարձակումը մեր ազգի արժեքների, միասնականության, հավատքի և եկեղեցու դեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ սրանք կարմիր գծեր չունեն։ Բարոյական չեն։ Սրբապիղծ են։ Իրենց նպատակին հասնելու ճանապարհին մեթոդների ընտրության սահմանափակումներ չունեն։ Եվ չեն էլ ունենա, եթե չհանդիպեն հստակ դիմադրության։ Դիտեք նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի զորակցություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց Հայրապետի՝ ժամը 00։00-ին լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանում։ *** |
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական եկեղեցին ունի՞ լծակներ, հնարավորություն, ուղիներ, պարզելու, արդյո՞ք նիկոլն ու իր քպականները իրականում հայ-քրիստոնյա են և Գրիգոր Լուսավորչական եկեղեցու հետևորդներ, թե՞ պատկանում են այս կամ այն աղանդին։ Այո, մեր երկրում կա խղճի ազատություն, բայց պետք է լինի նաև անվտանգության ազատություն։ |
***
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցին նիկոլիզմից պաշտպանելու կարիք չունի։ Եկեղեցին ձեռքի գործիք չէ։ Նրա պաշտպանը ո՛չ անցողիկ իշխանությունն է, ո՛չ էլ փոփոխական մարդիկ։ Նրա Պաշտպանը, Տերը և Տիրակալը Բարձրյալն է։
Ոչ թե Եկեղեցին է վտանգված, այլ մեր՝ Եկեղեցուն պատկանելու իրավունքն ու արժանիությունը։ Մենք ենք կանգնած դատաստանի առջև, ոչ թե որպես սոսկ քաղաքացիներ, այլ որպես հավատի ժառանգներ։
Արդյոք կարո՞ղ ենք ասել՝ հենց մենք ենք Եկեղեցին։
Սա ժամանակավոր քաղաքական մրցակցություն չէ։ Սա ոտնձգություն է մեր ինքնության, մեր հոգևոր հենքի դեմ։ Եվ սա նաև ճշմարտության պահ է. ո՞վ է այսօր Աստծունը, ո՞վ՝ նեռինը»։
Դիտեք նաև՝