▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք․ Բագրատ Սրբազան

Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։  Այս մասին կալանավայրից հրապարակված նամակում գրել է Բագրատ Սրբազանը։

«Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք։

«Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6) Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։ Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք…

Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միևնույնն է, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու… «Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման, և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։ «Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանա հարստության մեջ» (Եսայի 32։18)»,-գրել է նա։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին