▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ եղել են ստորաքարշ մարդիկ․․․10 եպիսկոպոսները նման մարդկանց շարքում են. Արամ Աբրահամյան

Փաշինյանը և նրա քաղաքական օրակարգը սպասարկող եպիսկոպոսները հանդես են եկել հերթական պառակտիչ հայտարարությամբ, այս մասին հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ 

Նրա խոսքով՝ միշտ եղել են, կան և կլինեն ստորաքարշ մարդիկ, որոնց ուշքն ու միտքը իշխանություններին հաճոյանալն է և իշխանավորներին քսմսվելը։

«Այդ տասը եպիսկոպոսները նման մարդկանց շարքում են։ Ի՞նչ նպատակ ունի այդ հայտարարությունը. առաջինը՝ եպիսկոպոսները հերթական ղազագիրն են ստորագրել, հերթական անգամ իրենց հավատարմությունն են հայտնել Փաշինյանին, քանի որ խոսակցություններ կային, թե այդ տասը եպիսոկոպոսներից ոմանք փոշմանել են, պառակտում կա. նման բան չկա՝ նրանք հավատարմորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդ նպատակը մեր սուրբծննդյան տրամադրությունը փչացնելն է և մեր սրտի մեջ բարկություն և ցասում լցնելը. դա չի հաջողվի, որովհետև բոլոր իսկական հավատացյալների հավատն անսասան է և անսասան է Հայ Առաքելական Եկեցղեցին, որը միավորում է միլիոնավոր հայերի,- նշել է Աբրահամյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին