
Ադրբեջանական AzVizion.az լրատվական կայքը պարզել է, որ «Միսս Ադրբեջան 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Ջավիդան Գուրբանովան հանցագործ է դուրս եկել: Ըստ կայքի` իրենց գեղեցկության մրցույթի հաղթողը նախկինում խուլիգանության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել: Ավելին` դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին արդեն անցել են: Ուշագրավն այն է, որ մրցույթի կազմակերպիչները «տեղյակ» չեն եղել դափնեկրի քրեական անցյալի մասին և աղջիկը պետք է Ադրբեջանը ներկայացներ «Աշխարհի գեղեցկուհի 2014» գեղեցկության մրցույթում, սակայն չի կարող լքել երկրի սահմանները:


