▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միակ ինկոգնիտո ոջիլը»․ Աննա Հակոբյան

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տողերի հեղինակը նախընտրել է իր անունը թաքցնել։ Նա հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը։
«Միայն Արցախի վաճառքից ստացված 15 մլրդ դոլարը բավական կլինի, որ Աննան աշխարհի բոլոր փաստաբաններին միանգամից վարձի ու հայկական ԶԼՄ-ներին դատի տա ու դատավորներին էլ առնի»։
«Միայն Հայաստանում շրջանառվող հսկայական ծավալի թմրամիջոցների շնորհիվ Աննայի ու Նիկոլի գրպանը տարեկան մի քանի միլիարդ դոլար փող է մտնում երևի»»։
Աննա Հակոբյանը մեջբերում էր կատարել Armeniannews.Info թելեգրամյան ալիքի հրապարակումից, որտեղ, մասնավորաես, նշված է․

Հայտարարելով, որ պատրաստվում են դատի տալ ֆրանսիական առցանց այն ռեսուրսին, որը տեղեկություն էր հրապարակել Նիկոլի կողմից Ֆրանսիայում ավելի քան 3մլն եվրոյով գնված շքեղ առանձնատան մասին՝ Հակոբյան Աննան տրտնջացել է, թե փող չունեն, որ դատի տային նաև այն հայկակական լրատվամիջոցներին, որոնք իրենց վերագրում են դղյակներ, սուպերմարկետներ, քոլեջներ, բաժնեմասեր, ադամանդի հանքեր, օֆշորներում հաշվեհամարներ, հողի դիմաց ստացած միլիարդներ: «…Ֆինանսական հնարավորություն չունենք այդքան փաստաբան վարձելու համար…»,-հայտարարել է Աննան ու վստահեցրել, որ իր ֆինանսական հնարավորթյունների մասին կարելի է տեղեկանալ բացառապես ներկայացված հայտարարագրից, որտեղ, ըստ նրա, միլիոնավոր դրամների տակ մի աշխատավարձ է, և մեկ բնակարանի առքուվաճառք:

Աննայի ճակատագրական սխալն այն է, որ նա կարծում է, թե ՀՀ ազգաբնակչությունն անասուններից բաղկացած մի ինչ-որ մասսա է: Միայն Արցախի վաճառքից ստացված 15 մլրդ դոլարը բավական կլինի, որ Աննան ախարհի բոլոր փաստաբաններին միանգամից վարձի ու հայկական ԶԼՄ-ներին դատի տա ու դատավորներին էլ առնի: Իսկ դատի չեն տալիս, քանի որ վախենում են, որ փաստեր կդրվեն սեղանին, ուստի նախընտրում են «շուխուռ» չանել, որ այս կամ այն նյութն ավելի շատ չկարդացվի: Միայն Հայաստանում շրջանառվող հսկայական ծավալի թմրամիջոցների շնորհիվ Աննայի ու Նիկոլի գրպանը տարեկան մի քանի միլիարդ դոլար փող է մտնում երևի: Կամ ինչպե՞ս կարող է «փող չունենալը» Աննայի համար խնդիր լինել, եթե ՔՊ-ի թիմում Գռզոյի պես մեկն է հայտնվել:

Երբ Աննան հաջորդ անգամ կփորձի ինչ-որ «պրիչին» բռնել, փողի մասին թող չխոսի. բոլոր օլիգարխների ունեցած-չունեցածը եթե իրար գումարես, Նիկոլի ունեցածի կեսի չափ չի գա երևի:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին