▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի րոպե մի բան ասեմ». Նիկոլ Փաշինյան

«Մի րոպե մի բան ասեմ-1»,- տեսաուղերձին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով՝ պարզելու, թե ո՞ր ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ: Պարզվել է՝ դրանք 4 ոլորտներ են. ազգայնությունը, Եկեղեցին, առողջապահությունը, դավադրությունները: Պարզ է՝ առակս ինչ է ցուցանում. հետևությունն այն է, որ մեր հանրությունը շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից»,- իր խոսքում նշել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին