▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի գնացեք, վերցրեք.Բաղրամյան պողոտան՝ այս պահին

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է: Քիչ առաջ այնտեղ  ժողովրդին պատանի քաղաքացիները բաժանում էին սնունդ, ջուր ու պնդում, որ անպայման օգտվեն.

«Մի գնացեք, վերցրեք»,-ներկաներին դիմելով ասում էին նրանք:

«Մեկը կարող է ջրով օգնել, մեկը՝ հացով»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին պատանիները:

Հարցին, թե արդյո՞ք ներկա են եղել բոլոր ցույցերին և ինչ են շարունակելու անել, պատասխանեցին.

«Ներկա ենք եղել ու մինչև վերջ էլ մնալու ենք: Ափսոս, որ ջրցան մեքենաների ժամանակ տուն էինք գնացել  2 ժամով»:

Նշենք, որ այսօր՝ ժամը 18:00-ին քաղաքացիները կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում և երթով կգնան՝ միանալու Բաղրամյան պողոտայում ակցիան շարունակող մասնակիցներին։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին