▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ժողովուրդը սիրում է ուրիշի անկողին մտնել». Արա Ղազարյան

Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի  «Օձի Լեզու» հաղորդման հերթական թողարկման թեմաներից մեկը Խորեն Լևոնյանի հերթական ամուսնությունն էր։

Արա Ղազարյանը նշեց, որ հաղորդման շրջանակներում Խորեն Լևոնյանի ամուսնության թեման իրեն շատ են առաջարկել քննարկել։ Սա պատճառ է դարձել, որ նա տարբեր լրատվականներում փնտրտուքների արդյունքում հասկանա՝ ինչն է պատճառը, որ ժողովրդի մի ստվար զանգվածի ուշադրությունը սևեռվել է տվյալ թեմայի վրա.

«Հասկացա, որ մեր ժողովուրդը սիրում է ուրիշի անկողին մտնել և քչփորել։ Երբ քոմենթներն էի կարդում ուղակի զզվանքս եկավ՝ ժողովուրդ ամոթ է…

Մարդը որոշել է ամուսնանալ, լավ է արել ՝ ձեր աչքի թայն էլ հանել է։ Դուք ով եք, որ մտնում եք ու ձեր թանկ կարծիքն եք գրում ու երբեմն նաև գրառումներով վիրավորում Խորեն Լևոնյանի ընտրյալին։ 

Մի քիչ բարի եղեք ժողովուրդ կամ դուք պետք է որոշե՞ք ում հետ ամուսնանա։

Լավ են անում ամուսնանում են ՝ մեր փոխարեն էլ են ամուսնանում։  Խորեն Լևոնյանը ինձ թվում է նաև մեր փոխարեն է ամուսնանում»։

Մհերի կարծիքով գեղեցիկ, ներդաշնակ զույգ են.

«Ես կարծում եմ, որ չափազանց գեղեցիկ զույգ են։ Էմման ակնհայտ է, որ շատ տաղանդավոր է ։ Մի քանի տեսանյութեր կան , որոնցում ակնհայտ երևում է նրա գեղեցիկ ձայնը և տեմբրը։ Իվետա Մուկուչյանի հետ «Սեր կա երկնքում Երևանի» երգն է երգում և կարծում եմ Իվետայից էլ  լավ։

Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք  երջանիկ լինելու՝ հատկապես ստեղծագործական  մասնագիտությունների տեր մարդիկ։

Մարդիկ, ովքեր ստեղծագործում են, շատ ավելի սիրառատ , էմոցիոնալ են և շատ ավելի շուտ-շուտ են սիրահարվում։ 

Պարզ է , որ Խորեն Լևոնյանը՝ լինելով այդքան կնամեծար տղամարդ գոնե մի երեք անգամ պիտի ամուսնանար»։

Աղբյուրն՝  այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին