Մեր երկիրն ունեցել ա մի հատ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան․ այգեգործ
Դիտեք նաև՝ Փաշինյանն ումը դնում ա, ոչ մեկն էլ չի աշխատում․․․
Մոտ երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տեղացած առատ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր այգեգործական տնտեսություններին։
Այգեգործ Արսեն Գինոսյանը Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կարկուտի հասցրած վնասը, իր հաշվարկով, մոտ 4 միլիոն դրամ է կազմում։
Մոտավորապես այդքան էլ Գինոսյանը գարնանը վարկ է վերցրել բանկից՝ հույսով, որ լավ բերք կստանա, կվաճառի, վաճառքից ստացած գումարով վարկը կմարի, բայց, ինչպես ինքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, սպասվելիք բերքը կարկտահարվեց և իրացման համար անպիտան դարձավ։
Նեղսրտած է Գինոսյանը։ Ասում է՝ գյուղացին իրեն անտեսված է զգում։
Այգեգործը պետությունից ֆինանսական աջակցություն չի ակնկալում, հորդորում է վարկերը սառեցնել։