▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ Կարապետյան

«Ո՞րն է մեր ընտրությունը՝ աղքատություն, անարգանք իրար հանդե՞պ, վախ հարևանների՞ց՝ Փաշինյանի հետ, լճացու՞մ, թե՞ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ»,- դիմելով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին մասնակցող հազարավոր մարդկանց՝ հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Հանրահավաքի մասնակիցներն, ի պատասխան, վանկարկեցին. «Փո-փո-խու-թյուն»։

Նարեկ Կարապետյանը շարունակեց խոսքը. «Փոփոխությունը պետք է՝ ուժեղ Հայաստան ունենալու համար։ Պատմության այս ընթացքում Հայաստանին փոփոխություն կարող է բերել միայն ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը։ Հավատացեք և եղեք Սամվել Կարապետյանի ընկերը՝ Հայաստանում փոփոխություն բերելու պատմական գործում»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանը, վերցնելով Հայոց Եռագույնը, ազդարարեց՝ հավատարիմ են իրենց առաքելությանն ու հայ ժողովրդի համար սուրբ արժեքներին.

«Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին