▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծ տագնապներ ունի, թող վալերիանկա խմի». Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ լրագողների հետ ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Նրան որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, ինքը մերժված է... Իմփիչմենթ, Մեղրի... ինչի՞ մասին է խոսքը... Մեծ տագնապներ ունի, թող վալերիանկա խմի»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

ՀՀԿ-ն նորից ուզում է իմփիչմենթի գործընթաց սկսել, ի՞նչ եք մտածում այդ մասին հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի սեր Աստծո, չգիտեմ... խուճապի մեջ ենք: Ձեզնից եմ իմանում... Ի՞նչ իմփիչմենթ, ի՞նչ փողոցային պայքար, հեսա ընտրություններ են»:

***

«Վստահ եմ, որ երկու-երեք ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահը՝ հնչեցնելով ուժերի անունները. «Կարծում եմ՝ կամ նոր ստեղծված «Մեր ձևով» տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակը. իրենք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար»:

***

«Կաթողիկոսին հեռացնելու՝ իշխանության ծրագիրը չիրականացավ. տեսակետներ կան, որ փորձ է արվում ընտրություններից հետո վերադառնալ այդ թեմային... Ինչո՞ւ իշխանությունը այս հարցում զադնի դրեց»,- լրագրողի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իշխանությունը «զադնի չի դրել»: «Պրոցեսը, որ սկսվել է, անդառնալի է, այլ հարց է՝ ինչ փուլում, ինչ ժամանակացույցում, ինչ գործողություններ կարվեն»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ «գործընթացն ավարտվելու է նրանով, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է»: Դիտարկմանը՝ դժվա՞ր է խոստովանել, որ ձախողել եք 1700-ամյա եկեղեցուն, նշեց. «Ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որն աղոթել չգիտի, «Հայր մերը» չգիտի, խաչակնքվել չգիտի»:

***

Լրագրողների հետ զրույցում խոսելով 2026թ. ամռանը սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ հետ մարջ եմ գալիս, որ ՔՊ-ն շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին: Պատրա՞ստ եք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին