▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծ կարկտահարությունները կարող են լինել երկնային պատիժ»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված, երկինքն էլ սևացել, մեծ, ելուստներով կարկուտ-ռումբեր է ուղարկել գյուղացիների տների, սարայների, բանջարանոցների, այգիների վրա՝ ջարդելով այդ ամենը։ Նա, ով սեփական խելք ունի ու տրամաբանել գիտի, կարող է մտածել, թե իրենց վկայությամբ՝ «նախկին թալանչիներից» 8 միլիարդ դոլարի չափ թալան ետ բերած, 8 տարում ավելի քան 8 միլիարդ դոլարով Հայաստանի պետական պարտքն ավելացրած, հարկերն ու տուրքերը, պետբյուջեի եկամուտներն ավելացրած Նիկոլ Փաշինյանի (որն, իր խոսքերով՝ սիրում է բոլորին) իշխանությունն անցած 8 տարում ինչու այդ մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել, փողերը մսխել է իրենց տրվող միլիոնավոր դրամների պարգևավճարներով, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար 6 միլիոն դոլար ծախսելով և այլն։ Նրանք ովքեր հավատում են Աստծուն, պետք է ընդունեն, որ իրեն Հիսուսի հետ համեմատածին, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին փոխելու մասին դրույթ գրածին, ամեն օր տարբեր ստեր ասողին կռապաշտի նման երկրպագողների, հոգով կույրի նման նրան ընտրածների համար մեծ կարկտահարությունները կարող են լինել երկնային պատիժ»:

***

Կարդացեք նաև՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, հատկապես բերքառատ վայրերում արդեն մի քանի օր է՝ ուժեղ կարկուտ է գալիս։ Հավկիթի մեծության կարկուտն անխնա ոչնչացնում է բերքը։
Հայաստանի վարչապետը երեկ հռետորական հարց էր տվել, թե պետք է պարզել այդ անոմալ տեղումների պատճառը։
Համաձայն եմ, պետք է պարզել, թե ինչու նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները, ինչու ժամանակին չեն ցրում կարկտաբեր ամպերը։ Դրանք պետության ենթակա կառույցներ են։
Գուցե նրա համար է, որ հայ գյուղացին բերք չստանա, և կառավարությունը այլևս ստիպված չլինի՞ արդարանալ կամ փոխհատուցել Ռուսաստան արտահանելու սահմանափակման համար։ Եթե չկա բերք, ինչի՞ համար պետությունը սուբսիդիա հատկացնի տուժած գյուղացուն։
Ավելին, կառավարությունը խոստացել է փակված ռուսական շուկայի դիմաց բացել Եվրամիության շուկան։ Ու քանի որ Եվրոպան մտադիր չէ բացել իր դռները Հայաստանի առաջ, պետք է մի պատճառ էլ մտածել այդ փակված դռների արդարացումը գտնելու համար։ Հետևաբար, եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի։
Մի զարկով երկու նապաստակ է խփում։ Ի՞նչ կասեք»:

***

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտնում է. «Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
Առավել տուժել են Բաղանիս, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։
Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին