▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին.

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։

Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների հենց օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են․ միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը։

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա։ Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի։

Մենք կգործենք օրենքի շրջանակներում, բայց իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ ապօրինի հրամաններ կատարողներին։

Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին