▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հանրահավաք՝ Ազատության հրապարակում.Արցախի անկախության օրն է

Մեծ հանրահավաք՝ Ազատության հրապարակում.Արցախի անկախության օրն է. Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Արցախցիների հավաքից առաջ ծաղիկներով սադրիչ էր հայտնվել Ազատության հրապարակում

Եթե որևէ մեկին թվում է, թե որևէ թղթով խաղաղություն կբերի, սխալվում է, խաղաղության հիմնական բաղադրիչը հասարակության դիմակայությունն է առկա վտանգներին. Մովսես Հակոբյան

«Մեր բանակը իր ուժերով ի վիճակի էր դիմակայել 2020–ի պատերազմին։ Մեր պարտության հիմնական պատճառը կառավարման թերի կազմակերպումն է եղել»,– հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը։

***

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Վերադարձ» խորագրով միասնության հավաքը` նվիրված Արցախի Հանրապետության անկախության օրվան

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ տեր Աբդրեաս քահանա Թավադյանը հանրահավաքը սկսեց «Հայր մերով», ապա հնչեց ՀՀ օրհներգը։ Ներկաների ձեռքերում տարբեր գրառումներով պաստառներ են, նաև Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների նկարները։

Սյունիքը կհայաթափվի, եթե կյանքի կոչվի վաշինգտոնյան համաձայնագիրը. Մովսես Հակոբյան

«Ես ենթադրում եմ, որ այդ փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի քաղաքացիները կհատեն ՀՀ ինքնիշխան սահմանը, իսկ ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքից Հայաստանի տարածք կկարողանան գնալ Ադրբեջանի տարածքով։ Ով աշխարհագրությունից տեղյակ է ու գիտի բնակչության բաշխվածությունը, ինչպես նաև ՀՀ տնտեսության վիճակը, պետք է հասկանա, որ դա 1-ը 20 հազարի հարաբերակցություն է»,– Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը։

Հակոբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառումից, քանի որ 2022 թվականի ռազմական գործողությունների ընթացքում այնպիսի բնագծեր են զբաղեցրել, որտեղից հնարավոր է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

***

«Հայ ժողովուրդը հա՞շտ է այս իրականության հետ՝ նրա հետ, որ նորանոր զիջումներ պիտի արվեն»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նիկոլ Փաշինյանը փորձում է թմրեցնել մեր հասարակության զգոնությունը և նորից ու նորից Հայաստանը տանել կործանարար զիջումների»,- ընդգեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ հանուն Արցախի վերադարձի, հանուն ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության։

***

«Իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում՝ փակելու Արցախի հարցը և վտանգելու ՀՀ-ն»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այս իշխանությունը հավերժ չէ, գալու է պահը, երբ ունենալու ենք ազգային իշխանություններ, և բանակցային գործընթացի ժամանակ օրակարգային հարց է լինելու արցախցիների իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, նաև վերադարձի հարցը»,- հույս հայտնեց Հակոբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին