▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կսկսվի կակաչների սոխուկների տունկը

Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկայինտարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ, ծաղկային տարածքները ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար:

Այս տարի Նիդերլանդներից ներկրվել է կակաչի շուրջ 520000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 250000 սոխուկների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին