Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով:
Արաքսում քիչ առաջ սպшնվեց 39-ամյա Մասիս Ասատրյանը: Սպանության կասկածյալը նույն գյուղից Գրիգոր Բուդուրյանն է:
Ինձ պատմեցին, որ վեճը ծագել է շան պատճառով: Մասիսն իր ընկերների հետ կանգնած է եղել գյուղամիջում, երբ Գրիգոր Բուդուրյանը շան հետ անցնելիս է եղել նրանց կողքով Ասատրյանի ընկերներից մեկն ասել է՝ «հեռու տար, կարող ա կծի»: Այս դիտողությունից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո Բուդուրյանը գնացել է տուն, ապա դանակով վերադարձել: Վիճաբանության կողմին հաջողվել է խլել դանակը, սակայն կարճ ժամանակ անց Բուդուրյանը հետ է եկել հրազենով, և անկանոն կրակ բացել Ասատրյանի և նրա ընկերների վրա»։