▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտական եմ տրամադրված․ Վարդան Ղուկասյանը դիմել է ժողովրդին, փակագծեր բացել ու մանրամասներ ներկայացրել

Տեսանյութը դիտեք այս հղումով

Մարտական եմ տրամադրված․ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը դիմել է ժողովրդին, փակագծեր է բացել ու մանրամասներ ներկայացրել

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Գյումրիի ընտրապայքարից դուրս գալը եղել է իր որոշումը։

«Ելնելով իմ որոշումից՝ ԴՕԿ կուսակցությունը հետնահանջ է կատարել և կատարել է իմ որոշումը՝ հետ կանգնելով Գյումրիի ավագանու ընտրություններից»,- ընդգծեց Ղուկասյանը։

***

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ձայնային ուղերձով հայտնել է. «Ինձ փոխանցել են, որ իրականացվում են դրամահավաքներ: Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբերի բոլորի գումարները վճարված են՝ առանց որևէ արտաքին օգնության: Ինձ այստեղ՝ քրեակատարողական հիմնարկում գումար անհրաժեշտ չէ:

Միակ խնդրանքս այն հայերից, որոնք բնակվում են Միացյալ Նահանգներում, հոգ տանել իմ մոր՝ Սուսաննա Ղազարյանի առողջության մասին: Ուրիշ ոչնչի կարիք, բացի արդարությունից՝ այս պահի դրությամբ ես չունեմ: Ոչ մի դրամահավաքից ես չեմ օգտվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին