▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ ձայն չհանեց Ալիևի ելույթի վերաբերյալ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույսներս արդարացան՝ ՀՀ ԱԳՆ-ն երեկ այդպես էլ ձայն չհանեց Ալիևի ելույթի վերաբերյալ, իրենց չի հուզում ՀՀ ներքին գործերին միջամտելու ադրբեջանական ջանքերը։ Ավելին ասեմ՝ փաստացի իրենց լռությունը խոսում է այն մասին, որ Ալիևի ելույթի այս հատվածը՝ «Մեր մասնագետների վերլուծությունը Հայաստանում նույնիսկ որոշել է այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման սյուները», ավելի քան մոտ է իրականությանը։ Հակառակ դեպքում՝ դա արագ կհերքվեր։
Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը գաղտնի կերպով ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի։ Սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլև տեղեկատվական խոցելիություն է ապահովում հայ հանրության համար։ Ստացվում է, որ քանի որ մեր իբր ժողովրդավարները ՀՀ հպարտ քաղաքացիներից թաքցնում են տեղեկատվությունը, այդ մասին մենք իմանում ենք հարևան բռնապետից։
Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, դա ինչ ռիսկեր է պարունակում, որքա՞ն բաներ միգուցե կան, որ Ալիևը կարող է ասել ու սրանց նեղը գցել։ Իրենք ուղիղ գործիքներ են դնում Ալիևի ձեռքում՝ հայ հանրության վրա ներազդելու հարցում։ Դե ՀՀ-ն էլ, ըստ իրենց, առանց Ադրբեջանի որոշման ներքին գործեր չի կարող ունենալ։ Խաղաղությունն այսպիսի տեսք ունի․․․
Հ․Գ․ Հիշո՞ւմ եք, չէ՞, որ Երասխում այդպես էլ մետալուրգիական գործարանը նախատեսված վայրում չկառուցվեց, որովհետև Ադրբեջանը դրան դեմ էր գնացել»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին