▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց գլուխը ջարդում են փողոցում, հետո Փաշինյանն ասում է՝ ինչի՞ ժողովուրդը հեղափոխություն չի անում․․․

Չի կարելի ամեն ինչ ժողովրդի վրա գցել, ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը պատգամավորների պարտականությունն է. Արծվիկ Մինասյանը` հեղափոխություն անելու կոչերի մասին 

«Աբսուրդ է, որ ասում եք՝ եթե ժողովուրդը ձեզ հետ համաձայն է, ուրեմն պետք է գա հրապարակ ու գլուխ ջարդի։ Հավանաբար իշխանական փափուկ աթոռները մոռացության են տվել ձեր անցած ճանապարհը։ Հենց ժողովուրդը հավաքվում է՝ ձեր ամբողջ ուժային կառույցները` բերետներից սկսած ու ավարտած ամենատարբեր ուժայիններով, ջարդում են ժողովրդին։ Բացահայտ մարդկանց գլուխը տալիս, ջարդում են փողոցում՝ ազատ կարծիք արտահայտելու ու հավաքներ անցկացնելու համար... հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչի՞ ժողովուրդը հեղափոխություն չի անում։ Այսինքն՝ Փաշինյանի առաջարկած ճանապարհը բռնի հեղափոխությունն է։ Ահա թե որտեղ է իրականում թաղված շան գլուխը»։

***

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարության ընդունումը։ 3 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին