▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել, եղբոր գլուխը մեքենայով տեղափոխել, քի՞չ եք ցավեցրել նրանց․ Լիդա Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է․

«2023 թվականին մեր՝ հերոսածին ծնողներիս համախմբումը մասնատեցին, հետո Գարիկին մեկուսացրեցին, հետո՝ Արային, հիմա էլ Արսենին… գուցե վաղն էլ իմ ետևից գան, չզարմանաք…

Չգիտեմ, թե ուր ենք գնում այսպես։

Խոսացեք, գրեք, բարձրաձայնեք այս անարդարությունների մասին, մի քիչ էլ էս չհամակերպվող ու պայքարող ծնողների մասին մտածեք։ Գարիկը 5 ստենտավորում է տարել, Արսենը սրտի հետ կապված 9 ծանր հիվանդություն ունի, այ անաստված տականքներ, քի՞չ եք ցավեցրել էս մարդկանց, մի հատ էլ բանտերում եք ուզում սպանել։

Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել, մարդ իր եղբոր գլուխն իր մեքենայով տեղափոխել է Ստեփանակերտ, առողջությունո՞ւն եք թողել այս մարդկանց մոտ, որ հիմա էլ բանտ եք նետում, անիծյալներ։

Թուրքը մեր զավակներին սպանեց ձեր օգնությամբ, հիմա էլ դուք ձեր ձեռքով մեզ՝ ծնողներիս եք սպանում։

Անիծվեք դուք, թրքացած դատավորներ ու կամակատարներ։ Դուք ձեր էրեխեքի լավ օրը չտեսնեք, ձեր էրեխեքն էլ ձերը։ Ու էն փողերն ու պարգևավճարները, որ ստանում եք ծնողներին բանտ ուղարկելու համար, ծաղկեպսակների, քիմիաների ու դեղերի վրա ծախսեք։

Էլ չգիտեմ ինչ ասեմ, որ սիրտս հանգստանա։

Պայքարեք, խոսեք, բարձրաձայնեք այս ծնողների մասին։

Բոլորին եմ ասում. զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին։ Խոսեք, ասեք, որ էս մարդկանց լուռ սպանում են։ Որ բանտում մահանան, հարյուրներով կգաք հոգեհանգիստներին ու ցավալի խոսքեր կասեք միկրոֆոնների դիմաց։ Հիմա պայքարեք, որ մարդկանց այդքան հիվանդություններով բանտերում չպահեն։

Բարձրաձայնեք, խոսեք, գրեք, որ տեղ հասնի, որ չտեսնեն համակարծիք եք, անտարբեր եք։ Եթե լռեք ու մի օր էլ ձեր ետից գան, էլ խոսացող չի լինելու, բոլորին բանտ նետած կլինեն»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին