▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիայում 38-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է նախկին ամուսինը. մանրամասներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել է հիվանդանոց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին