▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակրոնն էսօր կա, վաղը՝ չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցին։

«Մակրոնն էսօր կա, վաղը՝ չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է, Մակրոնի վրա մենք հո՞ւյս ենք դնում»,- հայտարարեց Ծառուկյանը։

Ըստ ԲՀԿ առաջնորդի՝ Մակրոնը Ֆրանսիայում չի ընտրվելու։

***

«Եթե այնպես ստացվի, որ Նիկոլ Փաշինյանն ունենա ձեր ձայների կարիքը, կմիանա՞ք նրան»,- Նոր Հաճնում քարոզարշավի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից։ «Ո՛չ, բացառում եմ... Հիշո՞ւմ եք, երբ բոլորը սպասում էին արդարության սկզբունքին, ես եմ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հրապարակում ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, էսօր մեզ պետք ա փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու, ասել են՝ Փաշինյանին։ Ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում վարչապետ։ Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստան է ու վերջ․․․ 8 տարի է՝ վարչապետ է, խոստումներ է տվել, կա՞ մեկ խոստում, որ կատարած լինի։ Չկա՛։ Բա եթե չի արել, էլ նորից ձայն եմ տալիս, որ ի՞նչ անեմ»,- պատասխանեց Ծառուկյանը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին