Հնդկաստանում 72-ամյա Դիփաք Սինգհի մահից հետո նրա հարազատները սկսել են պատրաստվել ծերունու հուղարկավորությանը: Ավանդույթի համաձայն` դա պետք է արվեր հանգուցյալի դին խարույկի վրա այրելով, սակայն այդ արարողությունը կատարելուց վայրկյաններ առաջ «մահացած» պապիկն ուշքի է եկել: Պարզվել է, որ նրա հարազատները տղամարդու ուշագնացությունից հետո մահացած են համարել, քանի որ չեն կարողացել շոշափել նրա զարկերակը, և նրանց թվացել է, թե սիրտը կանգ է առել:



