▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Lրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ՝ մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց, երբ փորձել են մարզմանը ներկայանալ նախկինում տրամադրված բեյջերով...

Այս ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչները ստիպված խստացրել են հսկողությունը, դա էլ հանգեցրել է այլ լրագրողների դժգոհությանը:

Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, չկրկնել այսօրվա փորձերը, հարգել միմյանց աշխատանքը և հիշել, որ ԲԵՅՋԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈւՄ ԱՅՆ ՏՐՎԱԾ Է»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին