Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ օծեցին Եռաբլուրում կառուցված «Արցախի կանչ» հուշարձանը։
***
«Եռաբլուր» պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանն Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնանքի խոսք հղելով ներկաներին, ասաց, որ այս խաչքարերը մեր համազգային ցավի, բայց նաև հպարտության խորհրդանիշն են, մեր աղոթքներով քարեղեն այս կոթողները սրբավայր են և այսուհետ պետք է դառնան խոկման, համախմբման ու հզորացման իրական սրբություններ․ «Թող այս սուրբ վայրը դառնա մեր բոլորիս համախմբման, ազգային հիշողության, աղոթքի ու խոնարհումի տեղ, թող սերունդները հաճախ գան այստեղ՝ հասկանալու և համոզվելու համար, որ ազատությունը, անկախությունը և, առավել ևս պետականությունը, ոչ մի ժողովուրդ որպես պարգև չի ստացել, այն ձեռք է բերվում միայն ու միայն ազգային միասնությամբ և այսպիսի հերոսների նպատակային ու անձնուրաց պայքարով»։ Իր խոսքում նա նշեց նաև, որ ինչ էլ որ կառուցվի ի հիշատակ մեր զավակների՝ քիչ է նրանց կատարածի համեմատ, բայց այս ամենն անհրաժեշտ է․ «Միայն 2 կարևոր բան կա, որով կարող ենք մխիթարել մեր հերոսներին․ նախ, երբ աղոթքի ենք կանգնում, անպայման ի սրտե աղոթենք նրանց հոգիների համար, և երկրորդ՝ ջանանք կառուցել անվտանգ, արժանապատիվ հզոր պետականություն՝ անբաժան Արցախում»։ |
Դիտեք նաև՝
Իշխանությունները փորձել են խոչընդոտել «Եռաբլուրում» միջոցառման անցկացմանը, «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ լրագրողներին ասել է Արթուր Վանեցյանը
«Սկզբից ցանկացել են չթողնել, բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք, այսօր բացումը չանեք։ Ասել են՝ ուժ ենք կիրառելու, բայց հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից։ Փոքրիկ վատություն են արել, լույսերն են անջատել, թույլ չեն տվել, որ այստեղ բարձրախոսներ տեղադրվեն, որ մարդիկ, զոհվածների ծնողներն իրենց սրտի խոսքն ասեն»,- ասել է Վանեցյանը։
***
«Մենք սրբավայրում ենք գտնվում ու եկեք նման անուններ այս վայրում, որտեղ ինքը նպաստ ունի, որ այս վայրը մեծանա, փոսերն ավելանան, արտասունքը շատանա, հպարտությունը վերածվի ցավի, եկեք այդ մարդու անունն այսօր չտանք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման վերաբերյալ հարցին: *** Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ստորև․ «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: *** ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը, այսօր «Եռաբլուր»-ում խոսելով Արցախի անկախության օրվա մասին, նշեց, որ առաջին հերթին պետք է փառք տալ այն հերոսներին, ովքեր կերտել են այս օրը, ովքեր տարիների, տասնամյակների ընթացքում պաշտպանել են այս օրը և հերոսաբար անմահացել այսօրվա և այսօրվա գաղափարի պաշտպանության ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց բնօրրանն ու հայրենիքը, նաև շիրիմները, նա ասաց․ «Ասելիք շատ քիչ կա, պայքարելիք կա, պայքարելու կա և այդ պայքարը ոչ մեկը ո՛չ արգելել, ո՛չ փակել, ո՛չ կանգնեցնել չի կարող, դա մեր ազգի ԴՆԹ-ի մեջ նստած է և ես դրանով հպարտանում եմ և վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը նույնպես, և կապ չունի, թե մի խումբ մարգինալներ ինչպես են մտածում»։ Իսկ թե ինչպես է տեսնում պայքարելու ձևը՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան համերաշխության ֆոնին, ԱԺ պատգամավորը նշեց․ «Դա ինձ բացարձակ չի հետաքրքում. ազգային գաղափարախոսությունը, ազգային իղձը, ազգային պայքարը, ազգային երազանքը, բոլորիս սրտում և մտքում է, իրենք ինչ ուզում է անեն, ինչ ուզում է խոսեն, ինչ խմբի փակման համար ուզում է դիմեն, միևնույն է, դա հայերին չի կպնում»։ Իսկ ազգային գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար աշխատանք և պայքար է պետք, վստահ է Մամիջանյանը․ «Նույնիսկ այս պահին, երբ թվում է, թե ամեն ինչ անհնար է, գործողություններն արդյունք չեն տալիս, բայց վստահաբար կաթիլը քար է ծակում»։
|