▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լֆիկն ակնարկներ է անում

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցն այսօր հայտնել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցանցի խանութ-սրահները ապրիլի 24-ին չեն աշխատելու: Հայտարարությունն ավարտել են`  վերջում մեկ տողով ավելացնելով` «Հիշում ենք և պահանջում»։ Սա կարելի է աննախադեպ համաձակություն համարել` հաշվի առնելով այս իշխանությունների վերջին շրջանի վարքագիծն ու ցեղասպանությունն ուրանալու, կասկածի տակ դնելու փորձերը:

Սամվել Ալեքսանյանը, որը 2018֊ից հետո հարմար տեղավորվել էր Փաշինյանի իշխանության կողքին, նույնպես հայտնվել է իշխանական մամլիչի տակ։ Մենք գրել էինք, որ վերջերս ՔՊ-ական իշխանությունը նրանից միլիոնավոր դոլարներ է պահանջել, սակայն մերժում ստանալով, այժմ հարկային եւ քրեաիրավական տեռոր է իրականացնում նրա բիզնեսների նկատմամբ։

«Հիշում ենք եւ պահանջում» գրառումով, թերեւս, Ալեքսանյանն ակնարկում է, որ ինքն էլ կարող է դեմ դուրս գալ Փաշինյանին ու իր թիմին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին