Ճիտն ասած, բավականին տհաճ նստվածք ունեմ՝ Լևոն Մարտիրոսյանի տված վերջին հարցազրույցը կարդալուց հետո։ Բացարձակ անտեղին ու նույնիսկ ոչ կոռռեկտ եմ համարում այն տոնայնությունը, որով Մարտիրոսյան Լևոնը պատասխանել է լրագողների հարցեին՝ Քադաշյանի հետ ունեցած ընթրիքի առնչությամբ։
Լևոնի պատասխաններում ոչ այնքան սրամիտ հեգնանքից ու մի տեսակ առհամարհանքից բացի, ուրիշ ոչինչ չտեսա։ Եղբայր, եթե գտնում ես, որ այդ իրադարձության մանրամասնեը հանրայնացման ենթակա չէ, ուրեմն պարզապես ասա, որ չես ցանկանում մանրամասներ պատմել ու զերծ ես մնում մեկնաբանություններից, բայց չի կարելի նման առհամարհական կեցվածք ընդունել իր գործն անող լրագրողի ու այն մարդկանց հանդեպ, ում համար հետաքրքիր են նման լուրերը։
Լևոնը շատ ճիշտ կանի եղբորից՝ Գարիկ Մարտիրոսյանից օրինակ վերցնի, ով հազարավոր հարցազույցներ է տվել ու ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա գոնե շա՜տ թեթև կոցնի տակտի զգացումը ու առավել ես սկսի բացահայտ ու ոչ սրամիտ հեգնել։ Գարիկը եթե կատակում է՝ համով է կատակում, եթե լուրջ է պատասխանում՝ ուրեմն լուրջ է պատասխանում, իսկ եթե չի ցանկանում պատասխանել, կամ այդպես էլ ասում է, կամ էլ այնքան նրբանկատորեն է շրջանցում անհարմար հարցը, որ ոչ ոք նեղացած չի մնում։
Լևոն Մարտիրոսյանը ճիշտ կանի եղբորից՝ Գարիկ Մարտիրոսյանից օրինակ վերցնի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին