▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեհ հայամետ քաղաքական գործչին ազատազրկում են Հայաստանի պատվավոր հյուպատոսի խնդրանքով»

Դիանա Բարիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լեհ քաղաքական գործիչ Տոմաշ Լեխ Բուչեկը հայտարարել է, որ ինքը կազատազրկվի երեք ամսով։

«Դատարանը որոշում է կայացրել իմ երեք ամսով ազատազրկման մասին՝ Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի խնդրանքով», - հայտարարել է նա։

«Ես ավելի շատ հարցեր ունեմ Բոյաջյանին, ով ինձ բանտարկության դատապարտեց։

Դուք փորձո՞ւմ էիք ինձ վախեցնել, թե՞ լռեցնել։

Դուք փորձո՞ւմ էիք ինձ վրա փող աշխատել։

Արսեն Օ.-ն ֆինանսավորե՞լ է ձեզ դատավարության ընթացքում», - Բուչեկ։

Տոմաշ Լեխ Բուչեկը «Ադրբեջանի կողմից հայերի դեմ կատարված ռազմական հանցագործություններ» գրքի հեղինակն է, որը գրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում հայերի դեմ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա։ Նա ակտիվորեն աջակցում է հայերին և պայքարում է Բաքվի բանտերից հայ բանտարկյալների ազատ արձակման համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին